Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-773-05.01.2006-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 1981 -րդ հոդվածի առաջին մասից հանել «պաշտոնատար անձանց նկատմամբ» բառերը, իսկ «տասնապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 207-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Զինապարտների կողմից ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-6-րդ հոդվածներով սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»:

2) երկրորդ մասում «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 208-րդ հոդվածի`

1) վերնագրում «կցագրման ենթակա պատանիների» բառերը փոխարինել «հաշվառման ենթակա անձանց» բառերով.

2) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հաշվառման ենթակա անձանց ցուցակները, ինչպես նաեւ նրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ժամանակին եւ սահմանված ձեւով չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»:

3) երկրորդ մասում «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 209-րդ հոդվածի`

1) առաջին մասից հանել «եւ զորակոչիկներին ձեռնարկությունների,» եւ «, կոլտնտեսությունների» բառերը, իսկ «տասը տոկոսից մինչեւ երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով:

2) երկրորդ մասում «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 210-րդ հոդվածի`

1) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին չծանուցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»:

2) երկրորդ մասում «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 6. Ոժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 211-րդ հոդվածը:

Հոդված 7. Օրենսգրքի 212-րդ հոդվածի`

1) վերնագրում «ԲԱՓՀ» բառը փոխարինել «ԲՍՓՀ» բառով։

2) առաջին մասից հանել «եւ զորակոչիկների» եւ «պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների միջոցով» բառերը, «բժշկա-աշխատանքային» բառերը փոխարինել «բժշկասոցիալական» բառերով, հանել «նախազգուշացում կամ» բառերը, իսկ «տասը տոկոսից մինչեւ երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով:

3) երկրորդ մասում «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 8. Օրենսգրքի 213-րդ հոդվածի`

1) առաջին մասից հանել «եւ զորակոչիկների», «շրջանային (քաղաքային)» բառերը, իսկ «տասը տոկոսից մինչեւ երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով:

2) երկրորդ մասում «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 9. Օրենսգրքի 219-րդ հոդվածից հանել «208-212» թվերը:

Հոդված 10. Օրենսգրքի 235-րդ հոդվածի`

1) առաջին մասում, երկրորդ մասի 1-ին կետում «207» թիվը փոխարինել «1981 , 207-213» թվերով:

2) երկրորդ մասից հանել «շրջանային (քաղաքային)» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 284-րդ հոդվածի առաջին մասից հանել «ձեռնարկության»,«, կոլտնտեսության» բառերը:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո: