Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
677-11.11.2023--012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով, ինչպես նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ եւ 30-րդ հոդվածներով՝

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Մանվել ԲԱԴԱԼՅԱՆԻՆ նշանակել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ մինչեւ 2026 թվականի ապրիլի 2-ը պաշտոնավարման ժամկետով: