Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-744-14.12.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի  (այսուհետ՝ Օրենք  ) 69-րդ հոդվածում՝

1.1-ին մասի 1-ին կետում ՝ «վարքագիծ դրսեւորելուց» բառերից հետո լրացնել «, այդ թվում այնպիսի վարքագիծ դրսեւորելուց, որը կհանգեցնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրելուն» բառերը:

2.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  15.1-ին կետով.

15.1) Օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացնել բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկ.»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 73.1-ին հոդվածով.

«Հոդված 73.1. Դատավորի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը

1. Դատավորի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով՝ չորս տարին մեկ անգամ:

2.Այն դեպքում երբ դատավորների թեկնածուների ցուցակներում եւ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելիս համապատասխան թեկնածուն անցել է բարեվարքության ուսումնասիրություն, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության իրականացման ժամկետի հաշվարկը սկսվում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում կամ առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում ընդգրկվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից:

3. Դատավորի կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

4. Բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկը լրացվում է յուրաքանչյուր չորրորդ տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:»:

Հոդված 3. Օրենքի 123-րդ հոդվածում.

1. 8.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8.1. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում նշված անձը մինչեւ դիմումներ ընդունելու ժամկետի ավարտը էլեկտրոնային համակարգում թարմացնում է բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկում ներկայացված տեղեկատվությունը եւ դիմումին կից ներկայացնում է էլեկտրոնային համակարգում տեղեկատվության թարմացված լինելու մասին հայտարարություն:»:

2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.2-րդ մասով.

«8.2. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կամ 3-րդ կետերում նշված անձը, ով ունի էլեկտրոնային համակարգում լրացված բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկ, մինչեւ դիմումներ ընդունելու ժամկետի ավարտը էլեկտրոնային համակարգում թարմացնում է բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկում ներկայացված տեղեկատվությունը եւ սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացնում է էլեկտրոնային համակարգում տեղեկատվության թարմացված լինելու մասին հայտարարություն:»:

Հոդված 4. Օրենքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունը.

«Իսկ սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 8.1-րդ եւ 8.2-րդ մասերով նախատեսված անձանց պարագայում Դատական դեպարտամենտը դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով՝ տեղեկացնելով էլեկտրոնային համակարգում բարեվարքության ուսումնասիրության հարցաթերթիկի լրացված լինելու վերաբերյալ:»:

Հոդված 5. Օրենքի 132-րդ հոդվածում

1. 4.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը մինչեւ դիմումներ ընդունելու ժամկետի ավարտը էլեկտրոնային համակարգում թարմացնում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկում ներկայացված տեղեկատվությունը եւ դիմումին կից ներկայացնում է էլեկտրոնային համակարգում տեղեկատվության թարմացված լինելու մասին հայտարարություն:»:

2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.2-րդ մասով.

«4.2. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 3-րդ կետերում նշված անձը, ով ունի էլեկտրոնային համակարգում լրացված բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկ, մինչեւ դիմումներ ընդունելու ժամկետի ավարտը էլեկտրոնային համակարգում թարմացնում է բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկում ներկայացված տեղեկատվությունը եւ սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացնում է էլեկտրոնային համակարգում տեղեկատվության թարմացված լինելու մասին հայտարարություն:»:

Հոդված 6.  Օրենքի 133-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունը.

«Իսկ սույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 4.1-րդ եւ 4.2-րդ մասերով նախատեսված անձանց պարագայում Դատական դեպարտամենտը դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով՝ տեղեկացնելով էլեկտրոնային համակարգում բարեվարքության ուսումնասիրության հարցաթերթիկի լրացված լինելու վերաբերյալ:»:

Հոդված 7. Օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասում.

1. 2-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1  ) դատավորի գույքային դրության հետ կապված այնպիսի խնդիրը, որը հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 73.1 հոդվածով նախատեսված ուսումնասիրության արդյունքում բացասական եզրակացություն տալուն:»:

Հոդված 8. Օրենքի 144-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետները չեն տարածվում սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթների վրա: Կարգապահական վարույթը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքում բացասական բնույթի եզրակացությունը տրամադրելու պահից հետո՝ մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց չորս տարի հետո  (բացառությամբ բարեվարքության գույքային դրության առնչությամբ հարուցվող կարգապահական վարույթների  ): Սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով նախատեսված խնդրի առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում կարգապահական վարույթը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից եզրակացությունը տրամադրելու պահից հետո՝ մեկ տարվա ժամկետում:»:

Հոդված 9. Օրենքի 145-րդ հոդվածի.

1. 1-ին մասի 3-րդ կետում «1.1-ին կետով» բառերը փոխարինել «1.1-ին եւ
1.3-րդ մասերով» բառերով,

2. 1.1-ին մասում «15-րդ եւ 16-րդ» բառերը փոխարինել «15-16-րդ» բառերով:

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ եւ 1.3-րդ մասերով.

«1.2.  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում  (այդ թվում՝ գույքային դրության հիմքով խախտումների հետ համակցությամբ  ) կարգապահական վարույթ հարուցում է միայն էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը սույն օրենսգրքով սահմանված կարգով:

1.3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով նախատեսված խնդրի առնչությամբ կարգապահական վարույթ հարուցում է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 10. Օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասում.

1. 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

2. Lրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.

«5  ) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 73.1 հոդվածով սահմանված բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում բացասական եզրակացության տրամադրումը:»:

Հոդված 11. Օրենքի 147-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12-րդ մասով.

«12. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ կայացված սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված որոշման եզրափակիչ մասը ենթակա է պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում՝ բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տվյալների:»:

Հոդված 12. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձեւանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

2. Մինչ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների լրացման էլեկտրոնային համակարգի գործարկումը բարեվարքության ուսումնասիրություն անցնող անձանց կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացվում են թղթային տարբերակով՝ օրենքով սահմանված կարգով:

3. Դատավորները բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնում են հետեւյալ հերթականությամբ.

1  ) Վերաքննիչ վարչական դատարանի եւ Վարչական դատարանի դատավորների, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

2  ) Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

3  ) Վճռաբեկ դատարանի վարչական եւ հակակոռուպցիոն պալատների դատավորների, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի,  Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի, Սնանկության դատարանի, Հակակոռուպցիոն դատարանի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատավորները  բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում: