Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-274 օրենքի 84-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որը օրինականորեն (վավերական արտոնագրով կամ կացության կարգավիճակով) գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, կարող է անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով դիմել նոտարական գործողությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով:
Անօրինականորեն Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի մասնակցությամբ գործարքներ վավերացնելիս՝ նոտարները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը: