Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքի՝
1.18-րդ հոդվածի 2-րդ մասում «2023 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2024 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով,
2.18-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
3.18-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ:
«5. Սույն օրենքի համաձայն տրամադրված հավաստագրերը գործում են դրանց տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով՝ բայց ոչ ավել քան 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
Հոդված 2.
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: