Հոդված 2. Օրենսգրքի 97-րդ հոդվածի՝
1) 1-ին մասից հանել «իրավաբանական անձին, անհատ ձեռնարկատիրոջը,» բառերը:
2) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: