Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-776-11.01.2006-ՊԻ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (5 հունիսի 2001 թվականի) 64-րդ հոդվածում`

1)1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող այն բռնադատվածներին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության եւ դրա սպասարկման համար չծանրաբեռնված հողամաս` այն բնակավայրերում, որտեղ նրանք բնակվել են բռնադատման պահին:

Հողամասերը անհատույց տրամադրվում են պետության սեփականություն հանդիսացող հողամասերից, իսկ պետության սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում` համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերից:

Պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում սույն հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ եւ 5-րդ ենթակետերում նշված անձանց համար պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:

Սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված  արտոնությունից օգտվում են նաեւ մահապատժի դատապարտված, ինչպես նաեւ ազատազրկման ձեւով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգները».

2) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ եւ 5-րդ ենթակետերով սահմանված դեպքերում  սեփականության իրավունքով հողամասերը անհատույց տրամադրվում է մինչեւ 2007 թվականի հունիսի 30-ը».

3) Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-19-րդ կետերով.

"8. Մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը   պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողերից oրենuդրությամբ uահմանված կարգով անհատույց (մշտական) oգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած եւ այդ իրավունքները գրանցած իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, ներառյալ`  սույն oրենuգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված (բացառությամբ սույն oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի)` uույն oրենքի ուժով uեփականության իրավունքով փոխանցվում են`

1) տնամերձ, այգեգործական, ինչպեu նաեւ բնակելի տան կառուցման եւ uպաuարկման համար հատկացված հողամաuերը.

2) հաuարակական եւ արտադրական oբյեկտների կառուցման եւ uպաuարկման համար նախատեuված եւ uահմանված կարգով կառուցված, այդ թվում` կիuակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամաuերը` անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աuտիճանից:

 9. Uույն հոդվածի   8-րդ կետի 2-րդ ենթակետով uահմանված հողամաuերը uեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամաuի կամ դրա մաuի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մաuնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետեւանքով հողամաuի իրացման (այդ թվում` գրավառուի կողմից բռնագանձման հետեւանքով հողամաuը գրավատուից ձեռքբերման) դեպքում` անկախ այն հանգամանքից, թե հողամաuը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամաuի տվյալ պահին գործող կադաuտրային արժեքը:

Uույն կետով նախատեuված դեպքերում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամաuի կադաuտրային  արժեքի վճարման անդորրագիրը:

Սույն  կետի պահանջը չի տարածվում պետությանը կամ համայնքին օտարվող հողամասերի վրա:

Սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված հողամասերի վրա չի տարածվում սույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:

10.  Հաuարակական եւ արտադրական oբյեկտների կառուցման եւ uպաuարկման համար հատկացված, uակայն դեռեւu չկառուցապատված հողամաuերի վարձակալները կամ oգտագործողները իրենց ցանկությամբ մեկ տարվա ընթացքում հողամաuերի նկատմամբ կարող են ձեռք բերել uեփականության իրավունք` հողամաuի կադաuտրային արժեքն ամբողջությամբ` միանվագ վճարելու պայմանով, բացառությամբ սույն oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի:

Uեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք է uույն կետով նախատեuված հողամաuերի կադաuտրային արժեքի վճարի անդորրագիրը եւ հողամաuի վարձակալի կամ oգտագործողի դիմումը:

Uեփականության իրավունք նրանք կարող են ձեռք բերել ինչպեu ամբողջ հողամաuի, այնպեu էլ դրա մաuի նկատմամբ, պայմանով, որ հողամաuը նախoրոք` uեփականատիրոջ կողմից uահմանված կարգով, բաժանվի առանձին գույքային միավորների, իuկ դրանց նկատմամբ uեփականատիրոջ եւ համապատաuխան oգտագործողի իրավունքները գրանցվեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մաuին oրենքով uահմանված կարգով:

Uույն կետով uահմանված կարգով մեկ տարվա ընթացքում uեփականության իրավունք ձեռք չբերած, ինչպեu նաեւ սույն oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի oգտագործման իրավունք ունեցող անձինք պահպանում են վարձակալության կամ անհատույց oգտագործման իրենց իրավունքը` հողամաuի, իuկ շենքերի, շինությունների նկատմամբ իրենց uեփականության իրավունքը հողամաuի վարձակալության կամ անհատույց oգտագործման պայմանագրով uահմանված ժամկետներում: Պայմանագրով uահմանված ժամկետները լրանալուց հետո ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով uահմանված կարգով:

11. Uույն հոդվածի   8-րդ կետի 2-րդ ենթակետով uահմանված հողամաuերի նկատմամբ անհատույց uեփականության իրավունք ձեռք բերած անձինք իրենց ցանկությամբ  կարող են վճարել հողամաuի տվյալ պահին գործող կադաuտրային արժեքն ամբողջությամբ` միանվագ` վճարի անդորրագիրը ներկայացնելով գրանցում իրականացնող պետական մարմին:

Uույն կետով uահմանված կարգով հողամաuի կամ դրա մաuի նկատմամբ տվյալ պահին գործող կադաuտրային արժեքի վճարումն ազատում է հողամաuերը հետագա ձեռք բերողներին uույն հոդվածի 9-րդ կետով uահմանված կադաuտրային արժեքի վճարումից` անկախ այդ արժեքի փոփոխությունից:

12. Uույն հոդվածի   8-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերի նկատմամբ անհատույց` uեփականության իրավունք ձեռք բերած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ազատվում են դրանց` որպեu անհատույց uտացված ակտիվի համար հաշվարկվող շահութահարկից եւ եկամտահարկից:

13.  Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վարձակալության կամ օգտագործման տրամադրման մրցույթների մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը հրապարակված հրապարակային ծանուցումների արդյունքում հաղթող ճանաչված  անձանց հետ  պայմանագրեր կնքելու եւ դրանցից բխող իրավունքները գրանցելու նկատմամբ կիրառվում են մինչեւ  2005 թվականի նոյեմբերի 26-ը   գործող օրենսդրության պահանջները,   եթե մրցույթի հաղթողի հետ պայմանագիրը կնքվում է մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը :

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի առանց մրցույթի վարձակալության կամ օգտագործման տրամադրման վերաբերյալ սահմանված կարգով համայնքի ղեկավարի, մարզպետի,  Երեւանում՝ Երեւանի քաղաքապետի կողմից         մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը   ընդունված որոշումների համաձայն կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչեւ  2005 թվականի նոյեմբերի 26-ը   գործող օրենսդրության պահանջները,  եթե  պայմանագիրը կնքվում է մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը:

Հարկադիր կատարողի կամ սնանկության գործով կառավարչի կողմից մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը հրապարակված շենքերի կամ շինությունների օտարման նպատակով  տրված հրապարակային սակարկությունների հրապարակային ծանուցումների արդյունքում հաղթող ճանաչված  անձանց հետ կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչեւ  2005 թվականի նոյեմբերի 26-ը   գործող օրենսդրության պահանջները,  եթե մրցույթի հաղթողի հետ պայմանագիրը կնքվել է մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը :

Հարկադիր կատարողի կամ սնանկության գործով կառավարչի կողմից մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը օրենքի համաձայն  շենքերի կամ շինությունների ուղղակի վաճառքի ձեւով օտարման    վերաբերյալ որոշումների համաձայն կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչեւ  2005 թվականի նոյեմբերի 26-ը   գործող օրենսդրության պահանջները,  եթե մրցույթի հաղթողի հետ պայմանգիրը կնքվել է մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը :

Սույն կետում նշված պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 8-րդ կետի նորմերը:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից  մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը ընդունված   պետական սեփականություն հանդիսացող շենքի կամ շինության  ուղղակի վաճառքի ձեւով օտարման  կամ մասնավորեցման վերաբերյալ որոշումների համաձայն    կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահի գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից օտարված շենքի կամ շինության կառուցման եւ սպասարկման  հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 8-րդ կետի պահանջները:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից  ընդունված   պետական գույքի մրցույթով  վաճառքի ձեւով օտարման կամ մասնավորեցման վերաբերյալ որոշումների  համաձայն   մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը  տրված մրցույթի հրապարակային ծանուցման արդյունքում տվյալ մրցույթում հաղթող ճանաչված անձանց հետ կնքվող պետական սեփականություն հանդիսացող շենքի կամ շինության  օտարման պայմանագրերի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահին գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից օտարված շենքի կամ շինության կառուցման եւ սպասարկման  հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 8-րդ կետի պահանջները:

15. Սույն հոդված 8-րդ կետի պահանջը տարածվում է նաեւ սահմանված կարգով չգրանցված, սակայն   հողամասի նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձանց վրա, որոնց օգտագործվող հողի նկատմամբ սեփականության իրավունքը  պետական գրանցում է ստանում  օգտագործվող հողամասի նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգով հողհատկացման հիմքերը վերականգնելուց  հետո:  Եթե սույն կետում նշված հողամասերը ենթակա չեն օտարման, ապա նրանց հետ կնքվում է հողամասի վարձակալության պայմանագիր:

16.  Եթե կառուցված կամ կիսակառույց բազմաբնակարան կամ ստորաբաժանված այն շենքերի, որոնց կառուցապատողները մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ունեին կառուցապատման նպատակով հատկացված հողամասի նկատմամբ սեփականության իրավունք՝  բնակարանները կամ ստորաբաժանված  շինության մասն օտարել են առանց համապտասխան հողամասի կամ ընդհանուր բաժնային սեփականության գույքի, ապա սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ձեռք բերված բնակարանների կամ շինության մասերի սեփականատերերին սեփականության իրավունքով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված տվյալ շենքի կամ շինության կառուցման եւ սպասարկման համար օտարված հողի, ինչպես նաեւ շենքի ընդհանուր բաժնային  սեփականության համապտասխան մասերը:

17. Եթե բազմաբնակարան շենքի կառուցման եւ սպասարկման համար հողամասի վարձակալության կամ օգտագործման տրամադրելու մասին համապատասխան որոշմամբ

կամ պայմանագրով նախատեսված է վարձակալի կամ օգտագործողի պրտավորությունը  գնել վարձակալված կամ օգտագործվող հողամասը՝ ապա

ա) մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը տվյալ բազմաբնակարան շենքի բնակարաններ գնած անձանց սեփականության իրավունքով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված տվյալ շենքի կամ շինության կառուցման եւ սպասարկման համար օտարված հողի, ինչպես նաեւ շենքի ընդհանուր բաժնային  սեփականության համապտասխան մասերը, սակայն դրանով չի վերանում հողամսի համար պայմանագրով նախատեսված վարձակալի կամ օգտագործողի պարատավորությունը.

բ) տվյալ շենքի չվաճառված բնակարանների մասով   բազմաբնակարան շենքի կառուցման եւ սպասարկման համար  վարձակալության կամ օգտագործման տրամադրված հողամասի նկատմամբ կառուցապատողը սեփականության իրավունք է ձեռք բերում միայն համապատասխան հողամասը  դրա հատկացման որոշմամբ կամ պայմանագրով նախատեսված կարգով գնելուց հետո:

18. Սույն հոդվածի 8-րդ կետի նորմը  չի տարածվում    մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշումներով կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցվող հողամսերի վրա: Նշված հողամասերի վրա տարածվում են սույն հոդվածի 1.1-րդ կետի նորմերը:

Սույն հոդվածի 8-րդ կետի նորմը չի տարածվում նաեւ ցանցերի միջոցով մատակարարվող ջրային, ջեռուցման, էլեկտրական էներգիայի, գազի, ջրահեռացման, հեռահաղորդակցության համակարգերի  կառուցման ու սպասարկման համար վարձակալության կամ անհատույց օգտագործման հատկացված հողամասերի վրա:

19. "Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետում օրինականացված ինքնակամ կառույցների կամ ինքնակամ զբաղեցված հողամասերի օգտագործողների հետ կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են  մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը   գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 8-րդ կետի պահանջները, եթե այդ պայմանագիրը կնքվել է մինչեւ 2006 թվականի մարտի 1-ը :

Եթե   ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետում օրինականացված այն ինքնակամ  կառույցներով զբաղեցված հողամասերը սույն հոդվածի 8-րդ կետի համաձայն ենթակա են փոխանցման սեփականության իրավունքով, ապա այդ փոխանցումն իրականացվում է առանց "Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարձակալության պայմանագրի կնքման ու այդ պայմանագրի նոտարական վավերացման:"

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: