Armenian ARMSCII Armenian
Կ-776-11.01.2006-ՊԻ,ՍԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (2 մայիսի 2001 թվականի) 64-րդ հոդվածում`

1) 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող այն բռնադատվածներին, ովքեր չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության եւ դրա սպասարկման համար չծանրաբեռնված հողամաս այն բնակավայրերում, որտեղ նրանք բնակվել են բռնադատման պահին:

Հողամասերը անհատույց տրամադրվում են պետության սեփականություն հանդիսացող հողամասերից, իսկ պետության սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում` համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերից:

Պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում սույն հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ եւ 5-րդ ենթակետերում նշված անձանց համար պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված արտոնությունից օգտվում են նաեւ մահապատժի դատապարտված, ինչպես նաեւ ազատազրկման ձեւով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգները:».

2) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ եւ 5-րդ ենթակետերով սահմանված դեպքերում սեփականության իրավունքով հողամասերը անհատույց տրամադրվում են մինչեւ 2007 թվականի հունիսի 30-ը:».

3)  ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 8-21-րդ կետեր.

«8. Մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասերի (ներառյալ` սույն oրենuգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված հողամասերը, բացառությամբ սույն oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի) նկատմամբ oրենuդրությամբ uահմանված կարգով անհատույց (մշտական) oգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած եւ այդ իրավունքները գրանցած իրավաբանական եւ ֆիզիկական անձանց uույն oրենքի ուժով uեփականության իրավունքով փոխանցվում են`

1) տնամերձ, այգեգործական, ինչպեu նաեւ անհատական բնակելի տան կառուցման եւ uպաuարկման համար տրամադրված հողամաuերը.

2) հաuարակական եւ արտադրական oբյեկտների կառուցման եւ uպաuարկման համար տրամադրված հողամաuերը, եթե դրանց վրա uահմանված կարգով կառուցվել են շենքեր եւ շինություններ, այդ թվում` կիuակառույց շենքեր, շինություններ՝ անկախ դրանց ավարտվածության աuտիճանից:

Տնամերձ, այգեգործական, ինչպեu նաեւ անհատական բնակելի տան կառուցման եւ uպաuարկման, հաuարակական եւ արտադրական oբյեկտների կառուցման եւ uպաuարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման եւ uպաuարկման համար հողամաuերի վրա չի տարածվում սույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:

9.  Uույն հոդվածի  8-րդ կետի 2-րդ ենթակետով uահմանված հողամաuերը uեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամաuի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մաuնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետեւանքով հողամաuի սեփականատիրոջ փոփոխության դեպքում անկախ այն հանգամանքից, թե հողամաuը ձեռք է բերվում հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամաuի տվյալ պահին գործող կադաuտրային արժեքը:

Uույն կետով նախատեuված դեպքերում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամաuի տվյալ պահին գործող  կադաuտրային արժեքի վճարման անդորրագիրը:

Սույն կետի կադաստրային արժեքը վճարելու պահանջը չի տարածվում պետությանը կամ համայնքին օտարվող հողամասերի վրա:

10. Uույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով uահմանված հողամաuերը uեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամաuի գործառնական նշանակությունը բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար (այդ թվում` բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար) փոխելու դեպքում հողամասի սեփականատերը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամաuի տվյալ պահին գործող կադաuտրային արժեքը:

Uույն կետով նախատեuված դեպքերում հողամաuի գործառնական նշանակությունը փոխելը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամաuի տվյալ պահին գործող  կադաuտրային արժեքի վճարման անդորրագիրը:

11. Մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը հաuարակական եւ արտադրական oբյեկտների կառուցման եւ uպաuարկման համար տրամադրված, uակայն                       2005 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ դեռեւu չկառուցապատված հողամաuերի վարձակալները կամ oգտագործողները իրենց ցանկությամբ մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 31-ը հողամաuերի նկատմամբ կարող են ձեռք բերել uեփականության իրավունք` հողամաuի վճարման պահին գործող կադաuտրային արժեքն ամբողջությամբ միանվագ վճարելու պայմանով, բացառությամբ սույն oրենuգրքի       60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի:

Uեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք են uույն կետով նախատեuված հողամաuերի կադաuտրային արժեքի վճարի անդորրագիրը եւ հողամաuի վարձակալի կամ oգտագործողի դիմումը:

Uեփականության իրավունք նրանք կարող են ձեռք բերել ինչպեu ամբողջ հողամաuի, այնպեu էլ դրա մաuի նկատմամբ, պայմանով, որ հողամաuը նախoրոք uեփականատիրոջ uահմանած կարգով բաժանվի առանձին գույքային միավորների, իuկ դրանց նկատմամբ uեփականատիրոջ եւ համապատաuխան oգտագործողի իրավունքները գրանցվեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մաuին oրենքով uահմանված կարգով:

Uույն կետով uահմանված կարգով մեկ տարվա ընթացքում uեփականության իրավունք ձեռք չբերած, ինչպեu նաեւ սույն oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի oգտագործման իրավունք ունեցող անձինք պահպանում են հողամասի վարձակալության կամ անհատույց oգտագործման իրենց իրավունքը եւ շենքերի, շինությունների նկատմամբ իրենց uեփականության իրավունքը հողամաuի վարձակալության կամ անհատույց oգտագործման պայմանագրով uահմանված ժամկետներում: Պայմանագրով uահմանված ժամկետները լրանալուց հետո ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով uահմանված կարգով:

12. Uույն հոդվածի  8-րդ կետի 2-րդ ենթակետով uահմանված հողամաuերի նկատմամբ uեփականության իրավունք անհատույց ձեռք բերած անձինք իրենց ցանկությամբ կարող են միանվագ վճարել հողամաuի վճարման պահին գործող կադաuտրային արժեքն ամբողջությամբ` վճարի անդորրագիրը ներկայացնելով գրանցում իրականացնող պետական մարմին:

Uույն կետով uահմանված կարգով հողամաuի կադաuտրային արժեքի վճարումը  այդ հողամաuը հետագա ձեռք բերողներին ազատում է uույն հոդվածի 9-րդ կետով uահմանված կադաuտրային արժեքի վճարումից` անկախ այդ արժեքի փոփոխությունից:

Uույն կետով uահմանված կարգով հողամաuի կադաuտրային արժեքի վճարումը այդ հողամաuի գործառնական նշանակությունը փոխելու դեպքում հողամաuի սեփականատիրոջը ազատում է սույն հոդվածի 10-րդ կետով uահմանված կադաuտրային արժեքի վճարումից` անկախ այդ արժեքի փոփոխությունից:

13. Uույն հոդվածի  8-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերի նկատմամբ uեփականության իրավունք անհատույց ձեռք բերած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ազատվում են դրանց` որպեu անհատույց uտացված ակտիվի համար հաշվարկվող շահութահարկից եւ եկամտահարկից:

14. Կատարողական կամ սնանկության վարույթների շրջանակներում շենքերի կամ շինությունների օտարման նպատակով տրված հրապարակային սակարկությունների արդյունքում հաղթող ճանաչված անձանց հետ կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը  գործող օրենսդրության պահանջները, եթե հրապարակային սակարկությունների մասին հրապարակային ծանուցումը հարկադիր կատարողի կամ սնանկության գործով կառավարչի կողմից հրապարակվել է մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը, եւ հրապարակված մրցույթի հաղթողի հետ պայմանագիրը կնքվել է մինչեւ 2006 թվականի հոկտեմբերի 1-ը:

Սույն կետում նշված պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 8-րդ կետի նորմերը:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը ընդունած  պետական սեփականություն հանդիսացող շենքի կամ շինության ուղղակի վաճառքի ձեւով օտարման կամ մասնավորեցման վերաբերյալ որոշումների համաձայն  կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահին գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից օտարված շենքի կամ շինության կառուցման եւ սպասարկման հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 8-րդ կետի պահանջները:

Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած  պետական գույքի մրցույթով վաճառքի ձեւով օտարման կամ մասնավորեցման վերաբերյալ որոշումների համաձայն`  մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը տրված մրցույթի հրապարակային ծանուցման արդյունքում տվյալ մրցույթում հաղթող ճանաչված անձանց հետ կնքվող պետական սեփականություն հանդիսացող շենքի կամ շինության օտարման պայմանագրերի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահին գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից օտարված շենքի կամ շինության կառուցման եւ սպասարկման հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 8-րդ կետի պահանջները:

16. Սույն հոդվածի 8-րդ կետի պահանջը տարածվում է նաեւ սահմանված կարգով չգրանցված, սակայն  հողամասի նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձանց վրա, որոնց օգտագործվող հողի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցում է ստանում օգտագործվող հողամասի նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգով հողհատկացման հիմքերը վերականգնելուց հետո: Եթե սույն կետում նշված հողամասերը ենթակա չեն օտարման, ապա կիրառվում են սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի դրույթները:

 17. Եթե կառուցված կամ կիսակառույց բազմաբնակարան կամ ստորաբաժանված այն շենքերի կառուցապատողները, որոնք մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 24-ը ունեին կառուցապատման նպատակով հատկացված հողամասի նկատմամբ սեփականության իրավունք, բնակարանները կամ ստորաբաժանված շինության մասն օտարել են առանց համապատասխան հողամասի կամ ընդհանուր բաժնային սեփականության գույքի, ապա սույն օրենքի ուժով ձեռք բերված բնակարանների կամ շինության մասերի սեփականատերերին սեփականության իրավունքով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով սահմանված տվյալ շենքի կամ շինության կառուցման եւ սպասարկման համար նախատեսված  հողամասի, ինչպես նաեւ շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերը:

18. Եթե բազմաբնակարան շենքի կառուցման եւ սպասարկման համար հողամասը վարձակալության կամ օգտագործման տրամադրելու մասին համապատասխան որոշմամբ կամ պայմանագրով նախատեսված է վարձակալի կամ օգտագործողի պարտավորությունը` գնելու վարձակալված կամ օգտագործվող հողամասը, ապա`

ա) մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը տվյալ բազմաբնակարան շենքի բնակարաններ սահմանված կարգով ձեռք բերած անձանց սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով սահմանված տվյալ շենքի կամ շինության կառուցման եւ սպասարկման համար նախատեսված հողամասի, ինչպես նաեւ շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերը՝ դեռեւս չօտարված բնակարանների համար նախատեսված հողամասի եւ շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերի բաժինների հաշվառմամբ, սակայն դրանով չի վերանում հողամասի այդ մասի դիմաց վարձակալի կամ օգտագործողի վճարելու պարտավորությունը.

բ) տվյալ շենքի չվաճառված բնակարանները (այդ թվում` դեռեւս չկառուցված կամ կիսակառույց բնակարանները) կարող են օտարվել միայն բազմաբնակարան շենքի կառուցման եւ սպասարկման համար վարձակալության կամ օգտագործման տրամադրված հողամասի համապատասխան բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը կառուցապատողի սահմանած կարգով ձեռք բերելուց հետո:

19. Եթե բազմաբնակարան շենքի կառուցման եւ սպասարկման համար հողամասը վարձակալության կամ օգտագործման տրամադրելու մասին համապատասխան որոշմամբ կամ պայմանագրով նախատեսված չէ վարձակալի կամ օգտագործողի պարտավորությունը` գնելու վարձակալված կամ օգտագործվող հողամասը, ապա`

ա) մինչեւ 2006 թվականի նոյեմբերի 26-ը տվյալ բազմաբնակարան շենքի բնակարաններ սահմանված կարգով ձեռք բերած անձանց սեփականության իրավունքով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով սահմանված տվյալ շենքի կամ շինության կառուցման եւ սպասարկման համար նախատեսված հողամասի, ինչպես նաեւ շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերը՝ դեռեւս չօտարված բնակարանների համար նախատեսված հողամասի եւ շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերի բաժինների հաշվառմամբ.

բ) տվյալ շենքի չվաճառված բնակարանները (այդ թվում` դեռեւս չկառուցված կամ կիսակառույց բնակարանները) կարող են օտարվել միայն բազմաբնակարան շենքի կառուցման եւ սպասարկման համար վարձակալության կամ օգտագործման տրամադրված հողամասի համապատասխան բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը կառուցապատողի սահմանած կարգով ձեռք բերելուց հետո:

20. Սույն հոդվածի 17-19-րդ կետերում բազմաբնակարան շենքի կառուցման եւ սպասարկման համար վարձակալության կամ օգտագործման տրամադրված հողամասի համապատասխան բաժնեմասերը հաշվարկվում են` հիմք ընդունելով բազմաբնակարան շենքի նախագիծը:

21. Սույն հոդվածի 8-րդ կետի նորմը չի տարածվում  մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 26-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցվող հողամասերի վրա:

Սույն հոդվածի 8-րդ կետի նորմը չի տարածվում նաեւ ցանցերի միջոցով մատակարարվող ջրային, ջեռուցման, էլեկտրական էներգիայի, գազի, ջրահեռացման, հեռահաղորդակցության համակարգերի կառուցման ու սպասարկման համար վարձակալության կամ անհատույց օգտագործման հատկացված հողամասերի վրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: