1) 4-րդ մասից հանել «իրավաբանական անձի գրանցման կամ» բառերը.
2) 7-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:».
3) 14-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասում առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.
«Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: