Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7507-21.12.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի 24-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:».

2) 2-րդ մասը «որեւէ եղանակով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի, որոնց դեպքում իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասում սահմանված կարգով» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: