Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7508-21.12.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 28.1-ին հոդվածում ՝

1) 5-րդ մասից հանել «, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: