Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7509-21.12.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) Իրավաբանական անձը եւ անհատ ձեռնարկատերը ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով.»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: