Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-75010-21.12.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «2-4-րդ մասերով նախատեսված» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մաս.

«4.1. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: