Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-75011-21.12.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5.1-ին մասի առաջին նախադասության՝

1) «փաստաթղթերը» բառը փոխարինել «փաստաթղթերի մասին» բառերով.

2) «հարկ վճարողներին կարող են ծանուցվել» բառերը փոխարինել «հարկ վճարողները ծանուցվում են» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: