Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության (1994 թվականի հունիսի 6-ի ՀՕ-106) օրենքի 6-րդ հոդվածում`
1. 1-ին մասը լրացնել «գ» կետով հետեւյալ բովանդակությամբ.
«գ) պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում բռնադատվածների համար հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:
2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Բռնադատվածներին սեփականության իրավունքով հողամասերը անհատույց տրամադրվում է մինչեւ 2007 թվականի հունիսի 30-ը»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրամարակմանը հաջորդող օրվանից: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հ
այաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2005թ. մայիսի 16-ի թիվ 130-2699 հանձնարարականի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի եւ 5-րդ կետը «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթների հակասությունների վերացման եւ այն «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Այս առումով գտնում ենք, որ
`
1. ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված արտոնությունը պետք է նախատեսվի եւ վերաբերվի միայն բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բռնադատվածներին:
2. ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված արտոնությունը պետք է վերաբերվի միայն բռնադատվածներին, այլ ոչ թեբռնադատվածների առաջին հերթի ժառանգներից մեկին: Իսկ բռնադատվածների առաջին հերթի ժառանգներից մեկը նշված արտոնությունից կարող է օգտվել միայն օրենքով, այսինքն` «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված դեպքերում»:
3. Բռնադատվածներին իրավունք վերապահող արտոնություններից օգտվելունկատառումով, նախագծերով նրանց նկատմամբ նախատեսվել են ժամկետների վերանայում, ինչն հնարավորություն կտա այն բռնադատվածներին, ովքեր տարբեր պատճառներով /հանրապետությունում չգտնվելու, համապատասխան արտոնությունների մասին չիմանալու եւ այլն/բաց են թողել սահմանված ժամկետները եւ չեն օգտվել համապատասխան արտոնություններից: