Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7761-11.01.2006-ՊԻ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության (1994 թվականի հունիսի 6-ի ՀՕ-106) օրենքի 6-րդ հոդվածում `

1) 1-ին մասը լրացնել «գ» կետով հետեւյալ բովանդակությամբ .

«գ) պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում բռնադատվածների համար պետական բյուջեի միջոցների հաշվին չծանրաբեռնված հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«3. Բռնադատվածներին սեփականության իրավունքով հողամասերը անհատույց տրամադրվում է մինչեւ 2007 թվականի հունիսի 30-ը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից :