Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հունիսի 1994 թվականի, ՀՕ-106) 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով.
«գ) պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում բռնադատվածների համար պետական բյուջեի միջոցների հաշվին չծանրաբեռնված հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Բռնադատվածներին սեփականության իրավունքով հողամասերը անհատույց տրամադրվում են մինչեւ 2007 թվականի հունիսի 30-ը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: