Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքում լրացնել 6.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 6.1. Ծանուցումներ
1. Սույն օրենքում իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի ծանուցումները իրականացվում են «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026թ. ռազմավարությամբ նախատեսված՝ «Էլեկտրոնային արդարադատություն» էլեկտրոնային համակարգի ներդրմանն ուղղված ռազմավարական նպատակի իրագործման համատեքստում Արդարադատության նախարարությունը անդրադարձ է կատարում նաեւ Արդարադատության նախարարության համակարգման ոլորտներին վերապահված հանրային գործառույթների եւ տվյալների բազաների թվայնացմանն ու արդիականացմանը: Հարկ է նշել, որ ծանուցումների արդյունավետ համակարգն այն հիմնական եւ անհրաժեշտ երաշխիքն է, որով հնարավոր է ապահովել, թե դատարանների կողմից քննվող գործերի, թե վարչական վարույթների արագ եւ արդյունավետ իրականացումը: Մասնավորապես, այն հանդիսանում է վարչական վարույթի իրականացման կամ դատարաններում գործերի քննության ապահովման կարեւորագույն նախադրյալը:
Պայմանավորված ներկա ժամանակների հասարակական հարաբերությունների առաջընթացով, դրանց շրջանակում թվային տեխնոլոգիաների ներդրմամբ եւ լայնորեն կիրառմամբ՝ օբյեկտիվորեն առաջ է գալիս նաեւ այդպիսի տեխնոլոգիաների եւ դրանցով պայմանավորված լուծումների օգտագործման անհրաժեշտությունը ծանուցումների իրականացման համակարգի շրջանակներում: Մասնավորապես, ծանուցումների համակարգում էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառումը, հնարավորություն է ընձեռելու մի կողմից արագ, օպերատիվ կերպով ստանալ բոլոր ծանուցումները, մյուս կողմից ողջամիտ ժամկետներում եւ առանց լրացուցիչ ծախսերի ապահովել համապատասխան գործողությունների իրականացումը էականորեն խնայելով ծախսվող ռեսուրսները:
Միեւնույն ժամանակ, հարկ է ընտրել ծանուցումների այնպիսի եղանակ, որը ողջամտորեն պետք է ապահովի անձի ծանուցված լինելու փաստի իրականացումը: Ընդ որում, ծանուցման հանձնումը պետք է կատարվի այնպիսի եղանակով, որը թույլ կտա հաստատել հասցեատիրոջ կողմից ակտն ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, որը արդյունավետ կառուցակարգ է պատշաճ ծանուցման իրականացման համար, այսինքն՝ էական նշանակություն ունի ծանուցումն ստանալու հանգամանքը, այլ ոչ միայն այն ուղարկելու փաստի առկայությունը: Ընդ որում, անձը պետք է հնարավորություն ունենա «բացելու եւ ծանոթանալու» ծանուցման բովանդակությանը, եւ որեւէ նշանակություն չունի, թե վերջինս օգտվե՞լ է այդ հնարավորությունից, թե ոչ (ՍԴՈ-1529, 12.05.2020թ.):
Այսպիսով, նորագույն տեխնոլոգիաների զարգացման արդյունքում անհրաժեշտ եւ արդիական է դարձել ծանուցումների համակարգում էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառումը, որին ուղղված են սույն նախագծի շրջանակներում առաջարկվող կարգավորումները:
Նախագծով հստակեցվել եւ տարբերակվել են ինտերնետի միջոցով անհատական ծանուցումները, հստակ տարանջատելով ինտերնետի միջոցով անհատական ծանուցումը իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար: Մասնավորապես, պետական մարմինների կողմից բացառապես ինտերնետի միջոցով անհատական ծանուցման պայմանը սահմանվում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար: Նման տարբերակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ի տարբերություն ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց դեպքում իրենց կարգավիճակով եւ գործունեության բնույթով պայմանավորված ենթադրվում է պաշտոնական էլեկտրոնային փոստից օգտվելու «պարտականությունը»: Միեւնույն ժամանակ, հարկային օրենսգրքով նախատեսված է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգին հարկ վճարողի միանալու պայմանը, ըստ որի յուրաքանչյուր անձ նշված համակարգում ունենում է իր անձնական էջը, որի պարտադիր լրացման ենթակա դաշտերից է հանդիսանում նաեւ էլեկտրոնային փոստը: Այսինքն, նույնիսկ գործող կարգավորումների պայմաններում հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգին իրավաբանական անձի եւ անհատ ձեռնարկատերերի միանալու պայմանը ենթադրում է վերջիններիս կողմից նշված էլեկտրոնային կառավարման համակարգի իրենց անձնական էջին հետեւելու «պարտականությունը»:
Արդյունքում, նախագծերով ներդրվում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար բացառապես ինտերնետի միջոցով անհատական ծանուցման մեխանիզմը, որը իրականացվելու է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված էլեկտրոնային ծանուցման եղանակով: Ընդ որում, իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տրամադրման ենթակա տեղեկատվությունը տեղադրելու օրվանից 3 աշխատանքային օր հետո, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից: Տեղեկատվության տեղադրման մասին տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տեղեկացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացված էլեկտրոնային փոստի հասցեով:
Այսինքն՝ արդի ժամանակներին համահունչ եւ տեխնոլոգիաների զարգացման պայմաններում ներդնելով առանձնահատուկ եւ բացառապես ինտերնետի միջոցով ծանուցման գործիքը, առաջարկվող կարգավորումների շրջանակներում ապահովվում է նաեւ էլեկտրոնային եղանակով իրազեկումը հաստատված լինելու հանգամանքը: Մասնավորապես, փաստաթուղթը ոչ միայն ուղարկվում է համապատասխան անձնական էջին, այլ նաեւ ստացվում է հավաստում ուղարկված լինելու վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկվում է անձի էլ. փոստին տեղեկացում տեղեկատվության տեղադրման մասին, ինչը բխում է նաեւ 12.05.2020թ. ՍԴՈ-1529 որոշման շրջանակներում Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումից:
Հարկ է նշել, որ նշված համակարգը ընտրվել է այն հանգամանքը հաշվի առնելով, որ արդեն իսկ գործող, կիրառվող արդյունավետ համակարգ է, որը ապահովում է ՀՀ-ում գործունեություն իրականացնող բոլոր իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հետ էլեկտրոնային հաղորդակցությունը: Հարկային մարմնի հետ հարաբերությունների մեջ գտնվող նշված սուբյեկտները իրենց գործունեությունից ելնելով արդեն իսկ շփումներ են ունենում այդ համակարգի միջոցով եւ օգտագործում են այն, հետեւաբար այս հանգամանքը թույլ կտա արագ առանց մեծ ծախսերի ներդնել իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հետ ծանուցման այս նոր մեխանիզմը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է.
1) տարբերակել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ինտերնետի միջոցով ծանուցումը անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց համար,
2) իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար սահմանել բացառապես ինտերնետի միջոցով անհատական ծանուցման եղանակը, որը իրականացվելու Է էլեկտրոնային ծանուցման եղանակով,
3) սահմանել, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տրամադրման ենթակա տեղեկատվությունը տեղադրելու օրվանից 3 աշխատանքային օր հետո, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:
4) սահմանել, որ տեղեկատվության տեղադրման մասին տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տեղեկացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացված էլեկտրոնային փոստի հասցեով:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը կնպաստի անհատական ծանուցումների համակարգի զարգացմանը եւ հնարավորություն կստեղծի առավել արդյունավետ կերպով իրականացնել իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի ծանուցումները, կխթանի նշված սուբյեկտների կողմից ծանուցումների ստացման հիմնական եւ մշտապես կիրառման ենթակա մեխանիզմ հաստատելուն:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.
Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի նվազեցման՝ ծանուցման էլեկտրոնային եղանակի կիրառման մասշտաբներին համապատասխան, որոնք ենթակա կլինեն հետագա հաշվարկման:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 1133-Լ որոշմամբ հավելված N 2-ով հաստատված ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 1-ին նպատակի 11-րդ կետից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում, ավելին՝ փաթեթի ընդունումը եւ կիրառումը հանգեցնելու է թղթային եղանակով ծանուցումների իրականացման համար ծախսվող միջոցների խնայմանը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում