«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-188) 4-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Ծրագրում չընդգրկված պետական գույքի մասնավորեցումն արգելվում է:»:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել պետական գույքի մասնավորեցման գործընթացը: