Առաջին ընթերցում
Պ-777-11.01.2006-ՖՎ-010/1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-188) 4-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Ծրագրում չընդգրկված պետական գույքի մասնավորեցումն արգելվում է:»: