Armenian ARMSCII Armenian
Կ-756-10.01.2024-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվական հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«7.  Շահութահարկի վճարումից ազատվում են ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտների մասով: Շահութահարկի վճարումից չեն ազատվում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակների իրականացման արդյունքով ազատ տնտեսական գոտու տարածքում ստեղծված (մշակված) կամ զարգացված մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների վաճառքից կամ դրանց օգտագործման իրավունքով տրամադրումից ստացվող եկամուտները (այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի օբյեկտի արժեքի հավելաճը), մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներ պարունակող ապրանքների վաճառքից ստացվող եկամուտները եւ մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներից ստացվող ցանկացած այլ եկամուտներ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը: