1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն բաժնով նախատեսված զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով զինծառայող համարվող անձն է կամ «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում (այսուհետ՝ զինծառայող)»:
2) 5-րդ մասում «ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով զինծառայողից բարձր այն անձը կամ զինվորական ծառայության գծով նրա պարտականությունները կատարող անձը» բառերը փոխարինել «այն անձը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: