ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Բյուջատային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137՝ այսուհետ օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետից հետո լրացնել նոր բ1.1) կետով հետեւյան խմբագրությամբ՝
«բ1.1) գնաճի (սղաճի) չափը. Գնաճի (սղաճի) օրենքով սահմանված չափը ապահովում է կենտրոնական բանկը:»
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի բ2) կետից հետո լրացնել նոր բ2.1) կետով հետեւյան խմբագրությամբ՝
«բ2.1) գնաճի (սղաճի) հաշվարկման կարգը՝ օրենքի նախագծի առանձին հավելվածի տեսքով.»
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից :