Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում՝
1) 10-րդ մասի 3-րդ պարբերության մեջ «Տոտալիզատորներ, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր կամ խաղատներ» բառերը փոխարինել «Բուքմեյքերային գործունեություն, մոլեխաղեր, ինտերնետ մոլեխաղեր» բառերով.
2) 10-րդ մասի 4-րդ պարբերության մեջ, 11-րդ եւ 12-րդ մասերում «շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան» բառերը փոխարինել «մոլեխաղի, ինտերնետ մոլեխաղի» բառերով.
3) 11.1-ին, 11.2-րդ եւ 11.3-րդ մասերում «շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատների» բառերը փոխարինել «մոլեխաղի, ինտերնետ մոլեխաղի» բառերով.
4) 11.1-ին մասի «ե» կետում «ինտերնետ շահումով խաղին» բառերը փոխարինել «ինտերնետ մոլեխաղին» բառերով.
5) 12.1-ին մասում «ոչ խաղարկությունով վիճակախաղի» բառերը փոխարինել «առանց խաղարկության վիճակախաղի» բառերով, իսկ «տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի» բառերը՝ «բուքմեյքերային գործունեության, ինտերնետ մոլեխաղի» բառերով.
6) 15-րդ մասում «շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի (այդ թվում՝ տոտալիզատորի)» բառերը փոխարինել «մոլեխաղի կամ ինտերնետ մոլեխաղի կամ վիճախակաղի (այդ թվում՝ բուքմեյքերային գործունեության)» բառերով, իսկ «խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի» բառերը «մոլեխաղերի կամ ինտերնետ մոլեխաղերի կամ բուքմեյքերային գործունեության» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից: