Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7633-15.01.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14. ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ.

14.1 վիճակախաղերի գործունության կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի 600000-ապատիկի չափով

14.2 յուրաքանչյուր վայրում մոլեխաղերի գործունեության կազմակերպման համար, այդ թվում՝

14.2.1 Ծաղկաձոր քաղաքում՝ տարեկան բազային տուրքի 180000-ապատիկի չափով

14.2.2 Սեւան քաղաքում՝ տարեկան բազային տուրքի 150000-ապատիկի չափով

14.2.3 Ջերմուկ քաղաքում՝ տարեկան բազային տուրքի 100000-ապատիկի չափով

14.2.4 Մեղրի քաղաքում՝ տարեկան բազային տուրքի 35000-ապատիկի չափով

14.2.5 այլ վայրում՝ տարեկան բազային տուրքի 5500000-ապատիկի չափով

14.3 Ինտերնետ մոլեխաղերի գործունության կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի 600000-ապատիկի չափով

14.4 Բուքմեյքերական գործունեության կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի 600000-ապատիկի չափով

Հոդված 2. Օրենքի 19.8-րդ հոդվածի վերնագրում, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում «շահումով խաղերի եւ խաղատների գործունեության» բառերը փոխարինել «խաղային գործունեության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 19.14-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում՝

1) «շահումով խաղի» բառերը փոխարինել «մոլեխաղի» բառով, «տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի)» բառերը փոխարինել «բուքմեյքերային գործունեության» բառերով.

2) 2-րդ մասում՝ «շահումով խաղի» բառերը փոխարինել «մոլեխաղի» բառով, «վիճակախաղի» բառը փոխարինել «բուքմեյքերային գործունեության» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից: