Armenian ARMSCII Armenian
Կ-7633-15.01.2024-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14. ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

14.1. վիճակախաղերի գործունեության կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի 600000-ապատիկի չափով
14.2. յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի գործունեության կազմակերպման համար, այդ թվում՝       
14.2.1. Ծաղկաձոր քաղաքում՝ տարեկան բազային տուրքի 180000-ապատիկի չափով
14.2.2. Սեւան քաղաքում՝ տարեկան բազային տուրքի 150000-ապատիկի չափով
14.2.3. Ջերմուկ քաղաքում՝ տարեկան բազային տուրքի 100000-ապատիկի չափով
14.2.4. Մեղրի քաղաքում՝ տարեկան բազային տուրքի 35000-ապատիկի չափով
14.2.5. այլ վայրում՝ տարեկան բազային տուրքի 5500000-ապատիկի չափով
14.3. Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի 600000-ապատիկի չափով
14.4. Բուքմեյքերական գործունեության կազմակերպման համար՝ տարեկան բազային տուրքի 600000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19.8-րդ հոդվածի վերնագրում, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում «շահումով խաղերի եւ խաղատների գործունեության» բառերը փոխարինել «խաղային գործունեության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 19.14-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ 1-ին մասի «տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի)» բառերը փոխարինել «բուքմեյքերային գործունեության» բառերով.

2) 2-րդ մասի «վիճակախաղի» բառը փոխարինել «բուքմեյքերային գործունեության» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից: