Հոդված 1.
«Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «15. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15. ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
1. | Վիճակախաղերի գործունեության կազմակերպում | ԿՄ | - | - | Հ | ||||
2. | Բուքմեյքերային գործունեության կազմակերպում | ԿՄ | Հ | Վ | |||||
3. | Շահումով խաղերի գործունեության կազմակերպում | ԿՄ | Հ | Վ | |||||
4. | Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպում | ԿՄ | Հ | Վ»: |
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված լիցենզիաները ենթակա են համապատասխանեցման եւ վերաձեւակերպման սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակներին:
3. Սույն հոդվածում նշված ժամկետում լիցենզիաների վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում լիցենզիաները չվերաձեւակերպվելու դեպքում լիցենզիաների գործողությունը դադարեցվում է: