Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի 29-րդ կետում «խաղատների գործունեության կազմակերպումը», բառերը փոխարինել «մոլեխաղերի եւ ինտերնետ մոլեխաղերի գործունեության կազմակերպումը» բառերով,
2) 2-րդ մասի 30-րդ կետում «շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը» բառերը փոխարինել «բուքմեյքերային գործունեության կազմակերպումը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում «խաղարկությունով, ոչ խաղարկությունով եւ համակցված վիճակախաղերի, ինչպես նաեւ տոտալիզատորի մասնակիցների դրամական եւ իրային շահումները կամ խաղատներում, շահումով խաղերում եւ (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումները» բառերը փոխարինել «վիճակախաղերի մասնակիցների դրամական եւ իրային շահումները, շահումով այլ խաղերի մասնակիցների իրային շահումները, մոլեխաղերում, ինտերնետ մոլեխաղերում, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերում ստացված շահումները,» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասում «խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները» բառերը փոխարինել «մոլեխաղերի, ինտերնետ մոլեխաղերի, բուքմեյքերային գործունեության կազմակերպիչները, խաղային ոլորտի կարգավորման օպերատորը» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասում «խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները» բառերը փոխարինել «մոլեխաղերի, ինտերնետ մոլեխաղերի, բուքմեյքերային գործունեության կամ վիճակախաղերի կազմակերպիչները, խաղային ոլորտի կարգավորման օպերատորը» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում «խաղատների եւ (կամ) շահումով խաղերի» բառերը փոխարինել «մոլեխաղերի եւ ինտերնետ մոլեխաղերի գործունեության» բառով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից: