Armenian ARMSCII Armenian
Կ-3129-13.08.2008-ՏՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 31-ի ՀՕ-155 օրեն՟քի (այսուհետ Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունում «կապիտալ բնույթի ծախ՟սերն» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող հարկատուների հա՟մար» բառերը:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում`

1. 1-ին կետի նախաբանում «Հարկվող շահույթը որոշելիս» բառերից հետո լրացնել «, բացառութ՟յամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի,» բառերը.

2. լրացնել նոր 3-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների համար, ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում, սույն հոդվածով սահմանված ծախսերը հաշվի են առնվում ամբողջությամբ, բացառությամբ օրա՟պա՟հի՟կի, ինչպես նաեւ դաշտային պայմաններում եւ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքերում հատուցման գումարների, որոնք հաշվի են առնվում սույն Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկվող շահույթը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտը նվազեցվում է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաեւ դաշտային պայմաններում եւ տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում հատուցման գումարների չափով,

բ) 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետեւանքով պարզեցված հարկից հարկման ընդ՟հանուր կարգին անցած հարկ վճարողների համար 2008 թվականի ընթացքում ձեռք բերված ապրանքների, ինչ՟պես նաեւ 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առ՟կա ապրանքային մնացորդների մասով կատարված ծախսերի չափով, եթե այդ ծախսերի մասով առ՟կա  է որեւէ հաշ՟վարկային փաստաթուղթ կամ բանկային փո՟խան՟ցու՟մը կամ կան՟խիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որեւէ փաս՟տաթ՟ուղթ (փաստաթղթեր),

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի չափով, որոնց համար հարկային մարմիններին սահմանված կարգով եւ ժամկետներում ներ՟կա՟յացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էա՟կա՟նորեն տարբերվող պայմաններով կա՟տարված գործարքի մասով) եւ այդ տեղեկությունների հա՟վաս՟տիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է` դրա վե՟րաբերյալ հարկային մարմիններից գրավոր տեղեկատվություն ստանալու հաշվետու ժա՟մա՟նա՟կա՟շրջանում:»:

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի «դ» կետը`

1. «շինությունների» բառից հետո լրացնել «(այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների» բառերով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն:»:

Հոդված 5. Օրենքի 46-րդ հոդվածի`

1. 1-ին կետում «ապրիլի 15-ը» բառերից հետո լրացնել «, իսկ ամբողջ հաշ՟վետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունները այդ ժամ՟կետում ներկայացնում են միայն սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հաստատված` շա՟հութահարկի պարզեցված հաշվարկ» բառերը,

2. 3-րդ կետի «գ» ենթակետում հանել «եւ (կամ) միայն պարզեցված հարկ վճարող հանդիսացող» բ՟առե՟րը:

Հոդված 6. Օրենքի 47-րդ հոդվածի`

1. 2-րդ կետում` «շահութահարկի փաստացի գումարի» բառերից հետ լրացնել «եւ (կամ) շահութա՟հարկի հաշվարկային մեծության» բառերը.

2. 4-րդ կետում «չի գերազանցել 500 հազար դրամը,» բառերից հե՟տո լրացնել «կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող» բա՟ռերը :

Հոդված 7. Օրենքի 471 -րդ հոդվածի 3-րդ կետում`

1. «տարբերության նկատմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետով սահման՟ված դեպքերի» բառերը,

2. լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ

«Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն շահութահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից:»:

Հոդված 8. Օրենքում ավելացնել նոր հոդված` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 76. Առանձին հարկ վճարողների 2008 եւ 2009 թվականների շահութահարկը

2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետեւանքով պարզեցված հարկից հարկման ընդ՟հանուր կարգին անցած հարկ վճարողների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա շահութահարկը, ինչպես նաեւ 2009 թվականի ամբողջ տարվա ըն՟թացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհա՟մարված կազմակերպությունների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի  վճար՟ման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համա՟խառն եկամտի 2 տոկոսից եւ ավել` համախառն եկամտի 10 տոկոսից: Սույն հոդվածին համապատաս՟խան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար շահութահարկի վերջնական գումարներ:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:

Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նա՟խա՟գծի ներ՟կա՟յացումը նախատես՟ված է Հա՟յաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյան վարչապետի 2008 թվակա՟նի ապ՟րի՟լի 11-ի թիվ 188-Ա որոշ՟մամբ հաս՟տատված փոքր ձեռնարկատիրական գոր՟ծու՟նեու՟թյան ոլորտում հարկային օրենս՟՟դրության եւ վար՟չարարու՟թյան կատարելագործմանն ուղղ՟ված միջոցառումների ժա՟մա՟նակա՟ցույ՟ցի 2-րդ կե՟տով: Նախագծի նպատակն իրացման շրջանառության փոքր ծավալներ ունե՟ցող (ԱԱՀ վճարող չհա՟մարվող) հարկ վճարողների համար շահութահարկի պարզեցված  հաշվարկման մեխանիզմի ներդրումն է, ինչպես նաեւ 2008 թվականի հուն՟վարի 1-ից ուժի մեջ մտած օրենս՟դրա՟կան փո՟փո՟խությունների հե՟տեւանքով պարզեցված հարկ՟ման կարգից հարկ՟ման ընդ՟հա՟նուր կարգին անցած հարկ վճա՟րողների մոտ առաջացած խնդիրների կար՟գավորումը` հարկային բեռի թեթեւացման միտու՟մով: Նախագծի ընդունման նպատակն է նաեւ հստակեցնել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի «դ» կետում նշված «շինություն» հասկացությունը եւ սահմանել առանձնահատկություններ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի եւ այլ տարածքների վարձակալական կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների հարկման մասով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`


2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան իրացման շրջանառության փոքր ծավալներ ունեցող հարկ վճարողների համար շահութահարկի հաշվարկման եւ վճար՟ման ընթա՟ցակարգերի սահմանումն է, շենքերի եւ շինությունների օտարման ու վարձակալության գործարքների հարկման ավելի իրատեսական մեխանիզմների ներդրումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նա՟խա՟գծի ըն՟՟դունման եւ դրա՟նում տեղ գտած դրույթների կիրառման արդյունքում ակնկալվում է, որ`