Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7644-16.01.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 90-րդ հոդվածում.

1) 3-րդ մասում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով.

2) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասի 1-ին կետում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 100-րդ հոդվածի 2-րդ մասում ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով» բառերը փոխարինել ««Կատարողական վարույթի մասին» օրենքով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 101-րդ հոդվածում.

1) 2-րդ մասում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով.

2) 4-րդ եւ 5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: