Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 90-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասի 1-ին կետի «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով» բառերը փոխարինել ««Կատարողական վարույթի մասին» օրենքով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 101-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով.
2) 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: