Armenian ARMSCII Armenian
Կ-7645-16.01.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի 26-րդ հոդվածի չորրորդ պարբերության ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով նախատեսված՝ հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման կանոններով» բառերը փոխարինել ««Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ հարկադիր կատարման դիմում ներկայացնելու կանոններով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: