Armenian ARMSCII Armenian
Կ-31210-13.08.2008-ՏՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997թվականի դեկ՟տեմ՟բե՟րի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ Օրենք) 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 21. Հարկային գործակալի կողմից վճարած (վճարվող) եկամուտներից հարկի գումարի որոշելը

1. «Բացառությամբ աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումներից, հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է հետեւյալ չափերով.

ա) uույն oրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեuված ձեւով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների եւ Հայաuտանում բնակության (հաշվառման) հաuցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում առեւտրային կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար` 11 տոկոu դրույքաչափով` վճարված եկամտի գումարի նկատմամբ` առանց հաշվի առնելու uույն oրենքով uահմանված նվազեցումները (բա՟ցա՟ռութ՟յամբ` սույն հոդվածով սահման՟ված դեպքերի).

բ) մյուu բոլոր դեպքերում` uույն oրենքի 18 հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով uահմանված դրույքաչափերով` uույն oրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից.

գ) սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքում առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերն ազատվում են եկամտահարկը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտ՟րոն՟նե՟րով կամ կրճատ հաշվարկային փաստաթղթերով կամ Հայաստանի Հանրապետության տարած՟քում կատար՟ված ձեռքբերումների մասով հարկային մարմիններին սահմանված կարգով եւ ժամկետ՟նե՟րում ներ՟կայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայ՟ման՟ներից էակա՟նորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասով) եւ այդ տե՟ղե՟կութ՟յունների հա՟վաստիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմ՟նա՟վոր՟վել է, իսկ չհիմ՟նավորվելու դեպքում պար՟տա՟վո՟րութ՟յունն առաջանում է տեղեկությունը չհիմ՟նա՟վոր՟ված հա՟մար՟վե՟լու վերաբերյալ հարկային մարմիններից գրավոր տեղեկատվության ստացման ամ՟սում:

2. Հարկային գործակալը ֆիզիկական անձին յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումներից հարկը պահում (գանձում) է uույն oրենքի 18 հոդվածի 1-ին մասով uահմանված դրույքաչափերով` uույն oրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ հաշվարկի դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի եւ հարկի հաշվարկ` ելնելով տվյալ ամuում հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին հաշվարկված աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարից եւ անձնական նվազեցման չափից:»:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բացառությամբ աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումներից, հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում ֆիզիկական անցած եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումներից պահված (գանձված) հարկը հարկային գործակալը բյուջե է վճարում հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:»:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի`

1) 2-րդ կետում «եկամտահարկի փաստացի գումարի» բառերից հետո լրացնել  «եւ (կամ) եկամտա՟հարկի հաշվարկային մեծության» բառերը

2) 4-րդ կետում «չի գերազանցել հիսուն հազար դրամը,» բառերը փո՟խարինել «չի գերազանցել հինգ հարյուր հազար դրամը կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կար՟գով չի համարվել ԱԱՀ վճա՟րող» բառերը:

Հոդված 4. Օրենքի 291 -րդ հոդվածի 3-րդ կետում`

1) «տարբերության նկատմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետով սահման՟ված դեպքերի» բառերը,

2) լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ

«Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող հարկատուները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն եկամտահարկը հաշվարկում են սույն  կետին հա՟մա՟՟՟պատասխան հաշվարկված եկամտից:»:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետում «եկամուտների մասին հաշվարկ,» բառերից հետո լրացնել «իսկ ամբողջ հաշ՟վետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհա՟մարված հարկատուները` եկամուտների պարզեցված հաշվարկ,» բառերը:

Հոդված 6. Օրենքի 311 -րդ հոդվածից յհետո լրացնել նոր 312-րդ հոդված` հետեւյալ բովանդակութ՟յամբ.

«Հոդված 321 . Առանձին հարկ վճարողների 2008 եւ 2009 թվականների եկամտահարկը

2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետեւանքով պարզեցված հարկից հարկման ընդ՟հանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա եկամտահարկը, ինչպես նաեւ 2009 թվա՟կա՟նի ամբողջ տարվա ըն՟թացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհա՟մարված անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի  վճարման ենթակա եկամտահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված հա՟՟մա՟խառն եկամտի 2 տոկոսից եւ ավել` համախառն եկա՟՟՟մտի 10 տոկոսից: Սույն հոդվածին հա՟մա՟պատաս՟խան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար եկամտահարկի վերջ՟նա՟կան գու՟մարներ:»:

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները պարտավոր են տարին մեկ` հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին օրենսդրությամբ սահմանված ձեւով եւ կարգով ներկայացնել անվանական տեղեկություններ` անցած տարում իրենց կողմից ֆիզիկական անձանց վճարած եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների, այդ եկամուտներից պահված (գանձված) եւ բյուջե փոխանցված հարկի գումարների մասին: Անվանական տեղեկություններ չեն ներկայացվում, եթե ֆիզիկական անձանց վճարված եկամուտները չեն գերազանցում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված չափի 12-ապատիկը:

Նշված տեղեկությունները մշակվում են հարկային տեսչության կողմից եւ վերահասցեագրվում են եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմիններին:».

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները պարտավոր են եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին օրենսդրությամբ սահմանված ձեւով ներկայացնել հաշվարկ` անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված (աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկված) եկամուտների, պահված եւ բյուջե փոխանցված հարկի գումարների մասին:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նորմերը կիրառվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հան՟րապետութ՟յան օրենքով դրանց կիրառման ժամկետներից սկսած:

Հիմնավորում

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ներկայացումը նախատեսված է Հա՟յաստանի Հանրապետու՟թյան վարչապետի 2008 թվակա՟նի ապ՟րի՟լի 11-ի թիվ 188-Ա որոշմամբ հաս՟տատված փոքր ձեռնարկատիրական գոր՟ծու՟նեու՟թյան ոլորտում հարկային օրենսդրության եւ վարչարարու՟թյան կատարելագործմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցի 2-րդ կե՟տով: Նախագծի նպատակն իրացման շրջանառության փոքր ծավալներ ունեցող (ԱԱՀ վճարող չհա՟մարվող) հարկ վճարողների համար եկամտահարկի պարզեցված  հաշվարկման մեխանիզմի ներդրումն է, ինչպես նաեւ 2008 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների հետեւանքով պարզեցված հարկ՟ման կարգից հարկման ընդ՟հա՟նուր կարգին անցած հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կար՟գավորումը` հարկային բեռի թեթեւացման միտու՟մով: Նախագծի ընդունման նպատակն է նաեւ`

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է` 2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան իրացման շրջանառության փոքր ծավալներ ունեցող հարկ վճարողների համար եկամտահարկի հաշվարկման եւ վճար՟ման ընթացա՟կարգերի սահմանումն է, աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկի հաշվարկման հաշվեգրման եղանակի ներդրումն է եւ ֆիզիկական անձանց վճարված (վճարվող) եկամուտների վերաբերյալ տրամադրվող տեղեկությունների ընթացակարգի պարզեցումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման եւ դրա՟նում տեղ գտած դրույթների կիրառման արդյունքում ակնկալվում է, որ`