Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-779-13.01.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 37-րդ հոդվածի 1-ին մասում «երկու ամսվա ընթացքում» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով՝ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից 3 տարվա ընթացքում»:

Հոդված 3. Օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասում «84-99 հոդվածներով» բառերը փոխարինել «189-204 հոդվածներով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: