Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-76412-16.01.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 204.2.-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «կեղծ տվյալներ ներկայացնելը,» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ բռնագանձման ենթակա գույքին հասանելիությունն ապահովելու պարտապանի պարտականությունը խախտելը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 2065 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2065 . Հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը, ինչպես նաեւ հարկադիր կատարողի որոշումները, պահանջները եւ հանձնարարականները չկատարելը

Հարկադիր կատարողի` օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը, ինչպես նաեւ հարկադիր կատարողի որոշումները, պահանջները եւ հանձնարարականները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասից հանել «2065 » բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 2231 -րդ հոդվածում.

1) 2-րդ մասում «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) Հարկադիր կատարողը՝ սույն օրենսգրքի 204.2.-րդ եւ 2065 -րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում հանել «եւ 204.2-րդ հոդվածով» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: