Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-76414-16.01.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածի 2-րդ մասում.

1) 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման եւ հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու եւ կատարման թույլատրելու, կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը սահմանելու կամ փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները.»:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 7-րդ մասում «հիման վրա կազմված կատարողական թերթն» եւ 8-րդ մասում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարկադիր կատարման դիմումն» եւ «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 69-րդ հոդվածում.

1) 3-րդ մասում հանել «Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:» նախադասությունը.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Բերման ենթարկելու մասին որոշումը առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է ոստիկանությանը՝ կատարման»:

Հոդված 4. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ մասում «հիման վրա կազմված կատարողական թերթն» եւ 88-րդ հոդվածի 4-րդ մասում «հիման վրա կազմված կատարողական թերթը» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարկադիր կատարման դիմումն» եւ «հարկադիր կատարման դիմումը» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 88-րդ հոդվածի 4-րդ մասում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ մասում «կատարողական թերթն» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմումն» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը» բառերը փոխարինել «արբիտրաժի վճիռը կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման ներկայացնելը» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 132-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «հիման վրա կազմված կատարողական թերթը» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմումը» բառերով.

2) 2-րդ մասում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով.

3) 3-րդ մասում «կատարողական թերթը» բառերը հանել, իսկ «հարկադիր կատարման ուղարկելու» բառից հետո լրացնել «դիմում ներկայացնելու» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասում «հիման վրա կազմված կատարողական թերթը» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարկադիր կատարման դիմումն» եւ «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասում «կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմում ներկայացնելու» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ 183-րդ հոդվածի 8-րդ մասում «կատարողական թերթ տալը» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմում ներկայացնելը» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 199-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1.-րդ մասով.

«3.1. Առաջին ատյանի դատարանի վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու կամ աստրենտը դադարեցնելու եւ դատական ակտի կատարման շրջադարձի դիմումի քննության արդյունքներով կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից երկու շաբաթ անց»:

Հոդված 13. Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 5.1 կետ.

«5.1) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում նշում` որոշման եզրափակիչ մասի կատարում ենթադրող մասերի եւ դրանք կամովին չկատարվելու դեպքում պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,»:

Հոդված 14. Օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասում հանել 2-րդ նախադասությունը:

Հոդված 15. Օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասում «հիման վրա կազմված կատարողական թերթը» եւ 4-րդ մասում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարկադիր կատարման դիմումը» եւ «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 5-րդ ենթաբաժնի վերնագրում եւ 315-րդ հոդվածի 1-ին մասում, 46-րդ գլխի վերնագրում, 321-րդ եւ 322-րդ հոդվածներում «վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «վճիռը հարկադիր կատարման ներկայացնել» բառերով:

Հոդված 17. Օրենսգրքի 316-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունվելու դեպքում դրա կատարումը կասեցվում է մինչեւ դիմումի քննության արդյունքներով եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 18. Օրենսգրքի 323-րդ հոդվածում`

1) 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում «վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «վճիռը հարկադիր կատարման ներկայացնել» բառերով.

2) 4-րդ մասում «կատարողական թերթ» բառերը փոխարինել «հարկադիր կատարում» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 324-րդ հոդվածի վերնագրում «Արբիտրաժի վճռի կատարման համար կատարողական թերթ տալը» բառերը փոխարինել «Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 325-րդ հոդվածում`

1) վերնագրում, 1-ին, 4-րդ եւ 5-րդ մասերում «վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «վճիռը հարկադիր կատարման ներկայացնել» բառերով.

2) 2-րդ մասի 4-րդ կետում «վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու կամ կատարողական թերթ տալը» բառերը փոխարինել «վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու կամ ներկայացնելը» բառերով:

Հոդված 21. Օրենսգրքի 327-րդ հոդվածի 4-րդ մասում «կատարելու համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ներկայացնելու» բառերով:

Հոդված 22. Օրենսգրքի 331-րդ հոդվածի 1-ին մասում «տված կատարողական թերթի» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել համապատասխանաբար «ներկայացրած հարկադիր կատարման դիմումի» եւ «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված 23. Օրենսգրքի 334-րդ հոդվածի 3-րդ մասում «վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու» բառերով:

Հոդված 24. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 6-րդ մասում «տրվում է կատարողական թերթ» բառերը փոխարինել «ներկայացվում է հարկադիր կատարման դիմում» բառերով:

Հոդված 25. Օրենսգրքի 6-րդ ենթաբաժնի վերնագրում, 336-րդ հոդվածի 1-ին մասում, 51-րդ գլխի վերնագրում, 341-րդ հոդվածի վերնագրում եւ ամբողջ տեքստում, ինչպես նաեւ 342-րդ հոդվածում «որոշման հարկադիր համար կատարողական թերթ տալ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «որոշումը հարկադիր կատարման ներկայացնել» բառերով:

Հոդված 26. Օրենսգրքի 343-րդ հոդվածի

1) 1-ին եւ 6-րդ մասերում «որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու» բառերով.

2) 4-րդ մասում «տրամադրել կատարողական թերթ» բառերը փոխարինել «ներկայացնել հարկադիր կատարման դիմում» բառերով:

Հոդված 27. Օրենսգրքի 344-րդ հոդվածում`

1) վերնագրում եւ 1-ին մասում «կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ներկայացնելու» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետում «կատարողական թերթը» բառերը փոխարինել «հարկադիր կատարումը» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից «համար կատարողական թերթ տալ» բառերը համապատասխան հոլովաձեւերով հանել:

Հոդված 29. Օրենսգրքի 345.1.-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունվելու դեպքում դրա կատարումը կասեցվում է մինչեւ դիմումի քննության արդյունքներով եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 30. Օրենսգրքի 7-րդ ենթաբաժնի եւ 52-րդ գլխի վերնագրերում «կատարման թույլատրելու» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու» բառերը:

Հոդված 31. Օրենսգրքի 357-րդ հոդվածի 1-ին մասում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված 32. Օրենսգրքի 52-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 359.1-րդ հոդվածով.

«Հոդված 359.1. Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելը

1. Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն եւ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:

2. Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը պահանջատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը ներկայացնում է Վճռաբեկ դատարանին բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանն իր կանոնակարգերով սահմանված կարգով տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար»:

Հոդված 33. Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում «որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու», իսկ 13-րդ կետում «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված» բառերը՝ «կատարողական վաղեմության» բառերով:

Հոդված 34. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասում «հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում» բառերից հետո լրացնել «, սույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 3.1-րդ մասով նախատեսված դեպքում՝ հրապարակման օրվանից երկշաբաթյա ժամկետում» բառերով:

Հոդված 35. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ, 4-րդ, 6-ից 11-րդ, 15-րդ, 16-րդ, 18-ից 28-րդ եւ 33-րդ հոդվածները «կատարողական թերթ» բառերը «հարկադիր կատարման դիմում» բառերով համապատասխան հոլովաձեւերով փոխարինելու մասով գործում են «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի եւ դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչեւ 2025 թվականի ապրիլի 1-ը: