Armenian ARMSCII Armenian
Կ-31212-13.08.2008-ՏՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հան՟րա՟պետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ կետում`

1) առաջին «Անհատ» բառը փոխարինել «Բացառությամբ հարկային օրենսդրությամբ սահման՟ված ԱԱՀ վճա՟րող չհամարվողների եւ եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճա՟րողների, ան՟հատ» բառերով.

2) առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«ԱԱՀ վճարող չհամարվող եւ հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը (ձեռ՟ներեցները) սոցիալական վճարումները կատարում են սոցիալական վճարի հաշ՟վարկ՟ման օբ՟յեկտի տարեկան չափի նկատմամբ 3 տոկոս դրույքաչափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: 2008 թվականի ընթացքում պարզեցված հարկ վճարողները, հաստատագրված վճար վճարողները, ինչպես նաեւ «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների հետեւանքով 2008 թվականի հունվարի 1-ից պարզեցված հար՟կից ընդհանուր հարկման կար՟գին անցած հարկ վճարողները սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթների համաձայն կարող են կատարել համապատասխան վերահաշվարկներ:

Հիմնավորում

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախա՟գծի ներ՟կա՟յացումը նախատեսված է Հա՟յաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվակա՟նի ապ՟րի՟լի 11-ի թիվ 188-Ա որոշ՟մամբ հաս՟տատված փոքր ձեռնարկատիրական գործունեության ոլորտում հարկային օրենսդրության եւ վար՟չարարու՟թյան կատարելագործմանն ուղղ՟ված միջոցառումների ժա՟մանակացույ՟ցի 2-րդ կե՟տով: Նախագծի նպատակը ավելացված արժեքի հարկ վճարող չհա՟մար՟վող անձանց եւ եկա՟մտա՟հար՟կին փոխարինող հաստատագրված վճար վճարողների հա՟մար պարտադիր սո՟ցիա՟լա՟կան ապա՟հովության վճարների բեռի թեթեւացումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գործող «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հան՟՟րա՟պե՟տու՟թյան օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, անհատ ձեռ՟նար՟կատե՟րերը, ան՟կախ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու կամ չհամարվելու, կամ եկամտահարկին փո՟խարինող հաստատագրված վճար վճարող համարվելու հան՟գա՟մանքից, պար՟տադիր սո՟ցիա՟լական ապահովության վճարները հաշվարկում եւ վճա՟րում են միեւնույն ընթա՟ցա՟կար՟գով: Խնդի՟րը կայանում է նրանում, որ գործնական փորձը ցույց է տալիս, որ իրացման շրջանա՟ռության ոչ մեծ ծավալներ ունեցող անհատ ձեռնար՟կա՟տերերի (հատ՟կա՟պես նրանց, ովքեր դուրս են եկել պարզեցված հարկի դաշտից) համար սոցիալական  վճարի 15 եւ 5 տոկոս ռեգ՟րե՟սիվ դրույքաչափերը բարձր են, ինչը հանգեցրել է բավականին թվով ան՟հատ ձեռ՟նար՟կա՟տե՟րերի գործունեության դադարեցման:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է կրճատել ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվող անձանց եւ եկամտահարկին փոխա՟րի՟նող հաս՟տա՟տագրված վճար վճարողների կողմից կատարվող պարտադիր սոցիա՟լա՟կան ապա՟հո՟վու՟թյան վճարների չափը` 15 եւ 5 տոկոս դրույքաչափերի փոխարեն սահմանելով միաս՟նա՟կան 3 տո՟կոս դրույքաչափ (այն չափով, ինչ չափով վճարվում է վարձու աշխատողների աշ՟խա՟տա՟վար՟ձից): Ընդ որում, առաջարկվում է այս դրույքաչափը կի՟րա՟ռել նաեւ 2008 թվականի ըն՟թաց՟քում պարզեցված հարկ վճարող համարված անհատ ձեռ՟նարկատերերի նկատմամբ:

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ավելացված արժեքի հարկ վճարող չհամար՟վող անձանց եւ եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճա՟րող՟նե՟րի կողմից կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարների չափն ու դրանց հաշվարկման ընթացակարգն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Ակնկալվում է, որ նա՟խագծի ընդունման, ինչպես նաեւ փաստաթղթաշրջանառությունը կարգավորող դրույթներ նախատե՟սող մյուս նա՟խագծերի ընդունման արդյունքում կասհմանվի իրատեսական բեռ, ինչը կապա՟հո՟վի ան՟հատ ձեռ՟նարկատերերի կայուն գործունեությունը: