Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-76420-16.01.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում.

1) 1-ին մասում հանել «եւ հարկադիր աճուրդների» բառերը.

2) 5-րդ մասում հանել «, բացառությամբ հարկադիր աճուրդների կազմակերպման դեպքերի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

2. Հարկադիր (էլեկտրոնային) աճուրդն անցկացվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 4-րդ գլխի կանոններով, եթե հարկադիր (էլեկտրոնային) աճուրդն անցկացվում է այնպիսի կատարողական վարույթով, որի նկատմամբ, ըստ «Կատարողական վարույթի մասին» օրենքի անցումային դրույթների, կիրառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը: