Armenian ARMSCII Armenian
Կ-76422-16.01.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13. Կատարման ենթակա ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց կարող է տրվել մինչեւ մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակ դրա վերաբերյալ պահանջատիրոջ կամ հարկադիր կատարողի պահանջը ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե պարտավորությունը մինչ այդ հնարավոր չի եղել կատարել դրամական միջոցները վճարելով:

Փոխանցվող մուրհակի օրական տոկոսադրույքի չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսադրույքով, ընդ որում, տոկոսները հաշվարկվում են մուրհակի թողարկման օրվանից մինչեւ դրա մարման օրն ընկած ժամանակաշրջանի համար: Փոխանցվող մուրհակի տրամադրման կարգը սահմանվում է կառավարության նորմատիվ իրավական ակտով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: