Հոդված 1. «Առեւտրային արբիտրաժի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-55-Ն օրենքի 35.4.-րդ հոդվածի 3-րդ մասում «հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ներկայացնելու» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից եւ գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի եւ դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչեւ 2025 թվականի ապրիլի 1-ը: