Armenian ARMSCII Armenian
Կ-76425-16.01.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 510-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը «կեղծ տվյալ ներկայացնելը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ բռնագանձման ենթակա գույքին հասանելիությունն ապահովելու՝ օրենքով սահմանված պարտականությունը խախտելը» բառերով:

Հոդված  2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: