Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-76430-16.01.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում, 3-րդ հոդվածի 1-ին մասում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել ««Կատարողական վարույթի մասին» օրենք» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: