Armenian ARMSCII Armenian
Կ-76430-16.01.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում, 3-րդ հոդվածի 1-ին մասում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված  2. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետում «պարտապանի եւ (կամ) նրա գույքի» բառերը փոխարինել «պարտապան ֆիզիկական անձի (ներառյալ անհատ ձեռնարկատիրոջ), պարտապան իրավաբանական անձի իրավասու անձի, պարտապանի գույքի եւ (կամ) փաստաթղթերի» բառերով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: