Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7661-23.01.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «972 , 973 ,» եւ «2065 , 20610 , 20611 , 20612 , 20613 , 206.14» թվերը, իսկ «189.9-189.10» թվերը փոխարինել «189.9» թվով:

Հոդված 2. Օրենսգրքի 232-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը «971 ,» թվից հետո լրացնել «972 , 973 ,» թվերով.

2) 2-րդ մասի 1-ին կետը «971 ,» թվից հետո լրացնել «972 , 973 ,» թվերով:

Հոդված 3. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածը «189.24-րդ» թվից հետո լրացնել «, 206.14» թվով:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 244.19-244.21-րդ հոդվածներով.

«Հոդված 244.19. Պրոբացիայի ծառայությունը

1. Պրոբացիայի ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 20610 -20613 -րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Պրոբացիայի ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի պրոբացիայի ծառայողի վերադասը :

Հոդված 244.20. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը

1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 2065 -րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը:

2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննում եւ վարչական տույժեր նշանակում է հարկադիր կատարողի վերադասը:

Հոդված 244.21. Պետական մարմնին (պաշտոնատար անձին) տեղեկություն (տվյալ) չտրամադրելու կամ կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելու վերաբերյալ գործերի քննությունը

1. Սույն օրենսգրքի 18910 -րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում է պետական մարմինը կամ պաշտոնատար անձը, որին համապատասխան տեղեկությունը (տվյալը) պետք է տրամադրվի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի համապատասխան պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ, 6-րդ եւ 9-րդ. 12-րդ եւ 13-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

2) 7-րդ կետից հանել «, 189.10» թիվը.

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը շարունակում են քննվել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությանը եւ կարգին համապատասխան:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն