Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7661-23.01.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «972 , 973 ,» եւ «2065 , 20610 , 20611 , 20612 , 20613 , 206.14» թվերը, իսկ «189.9-189.10» թվերը փոխարինել «189.9» թվով:

Հոդված 2. Օրենսգրքի 232-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը «971 ,» թվից հետո լրացնել «972 , 973 ,» թվերով.

2) 2-րդ մասի 1-ին կետը «971 ,» թվից հետո լրացնել «972 , 973 ,» թվերով:

Հոդված 3. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածը «189.24-րդ» թվից հետո լրացնել «, 206.14» թվով:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 244.19-244.21-րդ հոդվածներով.

«Հոդված 244.19. Պրոբացիայի ծառայությունը

1. Պրոբացիայի ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 20610 -20613 -րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Պրոբացիայի ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի պրոբացիայի ծառայողի վերադասը :

Հոդված 244.20. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը

1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 2065 -րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը:

2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննում եւ վարչական տույժեր նշանակում է հարկադիր կատարողի վերադասը:

Հոդված 244.21. Պետական մարմնին (պաշտոնատար անձին) տեղեկություն (տվյալ) չտրամադրելու կամ կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելու վերաբերյալ գործերի քննությունը

1. Սույն օրենսգրքի 18910 -րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում է պետական մարմինը կամ պաշտոնատար անձը, որին համապատասխան տեղեկությունը (տվյալը) պետք է տրամադրվի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի համապատասխան պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ, 6-րդ եւ 9-րդ. 12-րդ եւ 13-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

2) 7-րդ կետից հանել «, 189.10» թիվը.

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը շարունակում են քննվել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությանը եւ կարգին համապատասխան: