Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 223-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին կետից հանել «97.2, 97.3,» թվերը, նույն կետի «189.9-189.10» թվերը փոխարինել «189.9» թվով, իսկ «206.5, 206.10, 206.11, 206.12, 206.13, 206.16, 206.14 հոդվածներով» բառերը՝ «206.16-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 232-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «97.1,» թվից հետո լրացնել «97.2, 97.3,» թվերով.
2) 2-րդ մասի 1-ին կետը «97.1,» թվից հետո լրացնել «9.2, 97.3,» թվերով:
Հոդված 3. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածում 1-ին մասը «189.24-րդ» բառերից հետո լրացնել «, 206.14-րդ» բառերով:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 244.20244.22-րդ հոդվածներով.
«Հոդված 244.20. Պրոբացիայի ծառայությունը
1. Պրոբացիայի ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 206.10-206.13-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Պրոբացիայի ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի պրոբացիայի ծառայողի վերադասը:
Հոդված 244.21. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը
1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 206.5-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննում եւ վարչական տույժեր նշանակում է հարկադիր կատարողի վերադասը:
Հոդված 244.22. Պետական մարմնին (պաշտոնատար անձին) տեղեկություն (տվյալ) չտրամադրելու կամ կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելու վերաբերյալ գործերի քննությունը
1. Սույն օրենսգրքի 189.10-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում է պետական մարմինը կամ պաշտոնատար անձը, որին համապատասխան տեղեկությունը (տվյալը) պետք է տրամադրվի:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի համապատասխան պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ, 9-րդ, 12-րդ եւ 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 7-րդ կետից հանել «, 189.10» թիվը:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը շարունակում են քննվել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությանը եւ կարգին համապատասխան: