Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «միայն մեկ ծրագիր» բառերը փոխարինել «առավելագունը երկու ծրագիր» բառերով:
Հոդված 2. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սլոթի օգտագործման համապատասխան լիցենզիա ունեցող Հանրային հեռարձակողին մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթը 30 օրվա ընթացում փոխարինվում է հանրապետական սփռում ապահովող սլոթով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից հեռարձակվող «Առաջինի լրատվական ալիք» տեսալսողական ծրագիրը ունի միայն մայրաքաղաքային սփռում, մինչդեռ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի բյուջեի հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է, ուստի նպատակահարմար է, որպեսզի ծրագիրը հասանելի լինի ՀՀ ողջ տարածքում: