Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «միայն մեկ ծրագիր» բառերը փոխարինել «առավելագույնը երկու ծրագիր» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
«13. Այն դեպքերում, երբ Հանրային հեռարձակող մեկ կազմակերպություն առանց հեղինակազորման եւ սլոթի օգտագործման լիցենզիայի հանրային մուլտիպլեքսի միջոցով սփռում է երկու ծրագիր, ապա սույն օրենքով, ինչպես նաեւ այլ իրավական ակտերով Հանրային հեռարձակողի հաղորդումների նկատմամբ սահմանված հատուկ պահանջները Հանրային հեռարձակողի կողմից երկու տեսալսողական ծրագրերով հեռարձակվող հաղորդումների վրա տարածվում են ընդհանուր, այլ ոչ թե յուրաքանչյուր տեսալսողական ծրագրի մասով՝ առանձին:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սլոթի օգտագործման համապատասխան լիցենզիա ունեցող Հանրային հեռարձակողին մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթը 30 օրվա ընթացքում փոխարինվում է հանրապետական սփռում ապահովող սլոթով: