Հոդված 1. «Պրոբացիայի ծառայության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՀՕ-422-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում «Պրոբացիայի ծառայությունն» բառերը փոխարինել «Պրոբացիան» բառով, իսկ «մասնագիտական» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ վերասոցիալականացման եւ վերականգնողական» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Քաղաքացիական ծառայողները ».
2) 3-րդ մասում «գլխավոր քարտուղարին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման եւ վերականգնողական ստորաբաժանումը, որն անմիջական հաշվետու է Պրոբացիայի ծառայության պետին» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ