Armenian ARMSCII Armenian
Պ-6992-07.11.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պրոբացիայի ծառայության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-422-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում «Պրոբացիայի ծառայությունն» բառերը փոխարինել «Պրոբացիան» բառով, իսկ նույն մասը «մասնագիտական» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ վերասոցիալականացման եւ վերականգնողական» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Քաղաքացիական ծառայողները ».

2) 3-րդ մասը «գլխավոր քարտուղարին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման եւ վերականգնողական ստորաբաժանումը, որն անմիջական հաշվետու է Պրոբացիայի ծառայության պետին» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: